Տպավորիչ և հագեցած։ Ահա այսպես կնկարագրեմ մանկավարժական ճամբարի երկրորդ օրը։ Իսկ սկվեց այս օրը իմ կողմից արդեն շատ սիրված ագարակում։ Ձիերի համար խոտի տուկերը կարգի բերեցինք և մանրամասն իմացանք թե ինչպես է պետք խնամել այս հրաշք կենդանիներին։ Առանց երգի և պարի ոչ-մի օր կրթահամալիրում չի անցնում։ Այսօր կրկնեցինք և ամրապնդեցինք մեր սովորած պարերը։ Նաև նոր շարժումներ սովորեցինք, որոնք մի փոքր ավելի բարդ էին անցածներից։ Ունեցանք շախմատի դաս, որի ընթացքում քննարկեցինք, թե ինչքան կաևոր է շախմատը երեխայի ճկուն մտքի համար։ Ծանոթացանք կրթահամալիրի փոխտնօրեն՝ Գևորգ Հակոբյանի հետ։ Պատմեցինք մեր դպրոցական տարիների մասին։ Քննարկեցինք մանկավարժական մեթոդիկան, և թե որոնք են ավելի արդյունավետ մեր կարծիքով։ Մանկավարժության մասին նյութեր պիտի վերլուծենք և քննարկենք հաջորդ մեր հանդիպմանը։ Մեզ սպասվում է բավականին ծավալուն և կարևոր աշխատանք։

Реклама